Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Խերսոն, որը նախորդ շաբաթ դարձյալ անցել էր ուկրաինական զինուժի վերահսկողության ներքո։ Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցներն ու նախագահ Զելենսկու տելեգրամյան ալիքը։
Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան մտադիր են բոյկոտել ռուսական պատվիրակության ելույթը և հասնել G20-ի գագաթնաժողովում Ռուսաստանի մեկուսացմանը։ Այդ մասին գրում է The Daily Telegraph-ը։
Աշխարհի խոշորագույն պարբերականները վերլուծում են ռուսական հրամանատարության հայտարարությունը Խերսոնից զորքերի դուրսբերման մասին։ BBC-ն գրում է, որ այդ հրապարակումներում զգուշավորությունը գերակշռում է։
Ուկրաինայի Նիկոլաև քաղաքի հրթիռակոծման ժամանակ հրթիռներից մեկն ընկել է բնակելի շենքերից մեկի վրա, որի հետևանքով զոհվել է 6 մարդ։ Այդ մասին հայտարարել է Նիկոլաևի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը։
Վերջին ամիսներին Ղրիմ թերակղզու հյուսիսում խրամատներ են սկսել հայտնվել։ Դրանք պարզ են դառնում արբանյակային լուսանկարներից, որոնք հրապարակել է OSINT մասնագետ Բենջամին Փիթեթը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Խերսոնից զորքերի դուրսբերման ռուսական հրամանատարության որոշումը կանխատեսելի էր և համընկել է նրա հետ, որ ԱՄՆ-ում ավարտվել են միջանկյալ ընտրությունները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ինդոնեզիայի Բալի կղզում չի մասնակցի G 20-ի գագաթնաժողովին, որը կկայանա նոյեմբերի 15-16-ը։ Այդ մասին տեղեկատվությունը հաստատել է Ինդոնեզիայում Ռուսաստանի դեսպանությունը։
Խերսոնի մարզում ռուսական զորքերի հրամանատար Սերգեյ Սուրովկինը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին առաջարկել է թողնել Խերսոնի մարզի աջափնյա հատվածը, որտեղ գտնվում է Խերսոն քաղաքը։
Խերսոնի օկուպացիոն ուժերի փոխղեկավար Կիրիլ Ստրեմոուսովը զոհվել է ավտովթարի ժամանակ։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով «ռազմաքաղաքացիական վարչակազմի» մամուլի ծառայությանը։